Իմիջ

26 Apr

Բնական է, որ իմիջն կարող է լինել և դրական, և բացասական: Նաև միանգամայն հնարավոր է, որ միևնույն մարդու մասին հասարակության տարբեր խավի կողմից կարող է ստեղծվել տարբեր կարծիքներ: Այստեղից էլ կարելի է ենթադրել, որ իմիջն բնորոշվում է ոչ միայն + կամ – նշաններով, այլև նկատելի սուբյեկտիվությամբ: Պատմության մեջ բազմիցս հանդիպած կլինենք այնպիսի դեպքերի, երբ շատ մարդիկ, թեթև ասած, շատ և շատ հեռու են այս կամ այն մարդուն իրապես գնահատելուց: Երբեմն անհատը պատժի է արժանացել` դատված լինելով միայն իր արտաքինով:

Պակաս հնարավոր դեպք չէ, երբ մարդկանց մի խմբի մոտ տվյալ մարդու մասին կարող է միաժամանակ ստեղծվել և դրական, և բացասական կարծիք: Նաև իմիջն կարող է լինել պրոֆեսիոնալ` երբ մարդուն ընդունում են որպես պրոֆեսիոնալի,և անհատական` երբ մարդուն ընդունում են որպես հասարակ անձնավորություն: Այսքանից հետո գալիս ենք հետևյալ եզրակացության. Ձեր իմիջն կարող է լինել դրական, բայց նաև կարող է լինել բացասական: Բայց նայած երբ: Բացի անհատական իմիջից կարող եք ունենալ նաև պրոֆեսիոնալ իմիջ:

Իմիջը չի կարող լինել օբյեկտիվ, այն միշտ սուբյեկտիվ է, վերջինս էլ նշանակում է, որ այն միշտ կարող է համապատասխանել Ձեր մասին Ձեր իսկ ստեղծած կարծիքին: Եվ երբեմն մարդու մասին կարծիքն այնքան ամուր է լինում, որ դրա փոխելն հարցերի հարցն է դառնում: Այստեղից էլ հանգում ենք այն եզրակացության, որ երբեք չպետք է թույլ տալ ձեր մասին կազմել բացասական կարծիք, քանզի հետագայում այն փոխելն շատ դժվար կլինի:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: