Հրամայելու արվեստը

14 Jun

Ղեկավարների անհաջողության պատճառը պարտադիր չէ, որ թաքնված լինի ցածր մասնագիտական որակավորման մեջ,- պնդում են հոգեբանները: Շատ ավելի հաճախ նորաթուխ պետերը անհաջողություն են կրում ենթակաների հետ հարաբերությունները ճիշտ կառուցելու անընդունակության պատճառով: Դրանում վերջին դերը չի խաղում նաև հրամայելու ընդունակությունը: Դա արվեստ է, որին տիրապետել հարկավոր է յուրաքանչյուր ղեկավարի:

ՄԻ ՔԱՆԻ ԳԱՂՏՆԻՔ

 Հրամանների արդյունավետության բարձրացման համար հոգեբանները խորհուրդ են տալիս մի քանի պարզ կանոնների հետևել: Դրանք կարող են արդյունավետ կերպով օգտագործվել կառավարչական պրակտիկայում` միջանձնային կոնտակտների մակարդակով:

Առաջին, գործընկերոջ տեղեկատվական ֆոնդի հաշվառումը: Մարդուն ուղղված բոլոր բառերը նա համեմատում է իր սեփական բառարանի հետ, որը ձևավորվել է յուրահատուկ կենսափորձի հիման վրա:

Երկրորդ` մեկ իմաստը: Հրամանը չպետք է պարունակի հեգնանք կամ երկիմաստություն: Ավելին, այն չպետք է պարունակի վառ փոխաբերություններ և այլ գեղարվեստական կերպարներ, որոնք տարբեր մարդկանց կողմից կարող են տարբեր կերպ ընկալվել: Հրամանը պետք է լինի առավելագույնս կոնկրետ, բացառի երկակի մեկնաբանությունը:

Երրորդ, պետք չէ անձնավորել: Չպետք է անառարկելի տոնով ասել. ՙԵս ուզում եմ…՚, ՙԻնձ հարկավոր է…՚, որովհետև ենթակայի գիտակցության մեջ դա միանգամից փոխարկվում է այլ արտահայտության` ՙՄի տեսեք, նա ուզում է…՚: Գերադասել են. ՙՄեր ընկերությանը պետք է…՚ տիպի ձևակերպումները:

Չորրորդ, պետք է հիշել ինտոնացիաների մասին: Լինում է, որ ղեկավարը շատ ճիշտ բաները ասում է ագրեսիվ, կոպիտ տոնով: Այստեղ են դասվում նաև ենթակայի հասցեին կոպիտ կատակները, հեգնանքը, ծաղրական ժպիտը, հրամանի քաղաքավարի-արհամարհական տոնը: Ցավոք, երբեմն հրամաններ տալու գործընթացը ոչ հազվադեպ օգտագործվում է որպես իր գերազանցությունը ցուցյ տալու ավելորդ միջոց: Այսպիսի հրամաննեը հասկանալը միշտ դժվար է: Ենթական չի կենտրոնանում հրամանի էության, այլ նրա անձի հանդեպ վերաբերմունքի վրա: Խոսքերը գրեթե չեն գիտակցվում: Արդեն այդպիսին է մարդու էությունը. մարդկային ուղեղը կարող է աշխատել կամ տրամաբանության, կամ հույզերի ոլորոտւմ: Փորձառու ղեկավարը, որպես կանոն, շահագրգռված է ղեկավարման մեղմ մեթոդներ օգտագործելու մեջ:

Հինգերորդ, առանց բացասական վերաբերմունքի: Հրամանը չպետք է սկսվի բացասական խոսքերից, որպեսզի ենթական բացասական կողմնորոշում չստանա դեռևս մինչև հրամանը լսելը: Ընկալումը չպետք է տեղի ունենա բացասական հուզական ֆոնի վրա: Հրամանի ձևակերպման ժամանակ պետք է խուսափել ՙԿանես դա, բայց ոչ այնպես, ինչպես անցյալ անգամ..՚ տիպի քննադատական ՙհամեմունքների:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: