ՄՈԴԵՌՆԻԶՄ. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

17 Jul

 Մոդեռնիզմի գեղարվեստական և սոցիալական ձևերի բազմազանությունը, 20-րդ դարի պատմական զարգացման տարբեր աստիճաններում դրանց տարատեսակ բնույթը, ինչպես նաև գաղափարական ձգտումների լայն շրջանը, որոնք ընկած են գեղագիտական փորձարարությունների հիմքում, դժվարացնում էին մոդեռնիզմի ընդհանուր բնորոշման որոնումները: Բայց և այնպես իրարից խիստ տարբերվող գերմանական էքսպրեսիոնիզմը, ռուսական ավանգարդը, ֆրանսիական ֆուտուրիզմը, իսպանական սյուռեալիզմը, անգլիական իմաժինիզմը և այլն, ժամանակակիցները նույն կերպ բնութագրեցին` մոդեռնիզմ: Այդ տերմինը լատիներեն modernus նոր, ժամանակակից բառից է առաջացել և ունի նույն ՙմոդա՚ արմատը ու հաճախ օգտագործվում է որպես ՙնոր արվեստ՚, ՙժամանակակից արվեստ՚: Մոդեռնիզմը 20-րդ դարի բոլոր ուղղությունների, հոսանքների, դպրոցների և անհատ ստեղծագործողների հավաքական անվանումն է, որոնք խախտում էին ռեալիզմը, ավանդույթները և գտնում էին, որ ստեղծագործական մեթոդների հիմքում պետք է ընկած լինի փորձարարությունը (ֆովիզմ, էքսպրեսիոնիզմ, դադաիզմ, սյուռեալիզմ, պոպ արտ, կինետիկ արվեստ, հիպերռեալիզմ և այլն): Մոդեռնիզմն ուսումնասիրողները միշտ նկատել են, որ այդ ուղղությամբ ստեղծագործողները անընդհատ արտահայտման նոր ձևեր են որոնել, ցուցադրաբար հակադրվել են դասական հարմոնիկ ձևերին` շեշտը դնելով մոդեռնիստական աշխարհընկալման սուբյեկտիվիզմի վրա:

Առաջին մոդեռնիստները 19-րդ դարում ապրող այն մարդիկ էին, որոնք հասակ էին առել եվրոպական մշակույթի համընդհանուր ճգնաժամի պայմաններում: Նրանցից շատերը չէին ընդունում կյանքի բարելավման համար  սոցիալ-քաղաքական ռադիկալիզմի (արմատականություն) մեթոդները, սակայն նրանք բոլորը հոգևոր հեղափոխության կատաղի առաջամարտիկներ էին, որը, նրանց կարծիքով, անխուսափելիորեն առաջացավ հին աշխարհի ճգնաժամից:

Հոգևոր հեղափոխությունը` որպես գիտակցության նոր որակ, նոր աշխարհըմբռնում, իր համար նոր գաղափարական պլատֆորմ էր պահանջում: Այդ պլատֆորմը ձևավորվեց Բերսոնի և Լոսկիի ինտուիտիվիզմի, Գուսերլի նիցշեականության, ֆենոմենոլոգիայի, Ֆրեյդի և Յունգի հոգեվերլուծության, Կյերկեգորի, Հայդեգերի, Յասպերսի, Բերդյաևի էկզիստենցիալիզմի հիման վրա:

Այս հեղինակների աշխատությունները ոչ միայն միաձուլեցին մոդեռնիստական գաղափարական բազան, այլև հնարավորություն տվեցին գեղարվեստական այդ ուղղությանը հետադարձ հայացք նետել նախորդ ժամանակաշրջանի մշակույթի երևույթների վրա (նախամոդեռն), որի ծիլերը երևում էին Դոստոևսկու, Բոդլերի, Բրոնտեի, Իբսենի աշխատություններում և, իհարկե, հնարավորություն տալով փորձարարություններ ապագայում (պոստմոդեռնիզմ): Պայքարելով արվեստի ձևերի ազատագրման և նորացման համար` մոդեռնիզմը չէր կարող գոյատևել առանց մշակույթի պատմության ընդհանուր կապերի` այդպիսով ընդունելով պատմականության սկզբունքները սեփական ներքին ուղղության մեջ:

Մոդեռնիստական արվեստում մենք մշտապես հանդիպում ենք որակների անընդհատ խորացման, որոնք մոդեռնիզմի ծնունդ չեն, բայց այդ որակները ժառանգել են Ֆրանսիական Մեծ հեղափոխության ռոմանտիզմից և Գերդերի ու Լեսինգի սենտիմենտալիզմից: Այդպիսին են մինչմոդեռնիստական շեշտադրումները անհատի դերի, ընդհանուրի կազմում անհատական գիտակցության, տիեզերական կյանքում: Սակայն 18-րդ դարի ռոմանտիկ ինդիվիդուալիզմը և մոդեռնիստական ինդիվիդուալիզմը սկզբունքորեն տարբեր երևույթներ են: Ռոմանտիզմի համար անձը կամ տիեզերքի ողջ հոգևոր հարստության կրողն էր, կամ էլ անհասանելիության, բացարձակ արժեքներին և համընդհանուր գաղափարներին չտիրապետելու համար տառապողը` առանց բացառելու դրանց գոյությունը:

Ընդունելով իրենց հակասությունների անլուծելի լինելը, մոդեռնիստերը հանգեցին հոգևոր-բարոյական ՙոգու՚ բացասմանը: Այդ ամենով հանդերձ նրանք ձգտում էին արվեստում վերածնել առասպելական մեթոդը, որը, նրանց կարծիքով, ի վիճակի է գեղարվեստական արտահայտչաձևերով վերականգնել մարդկային կեցության ընդհանրությունն ու օրգանականությունը` տիեզերական համակարգի շրջանակներում:

Շարունակելի…

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: