ԿՈՒԲԻԶՄ

4 Sep

Մոդեռնիստների գեղանկարչությունը, գրականությունից հետո, որը առաջ էր մղվում ներքին ներդաշնակությամբ և խուսափում գեղագիտությունից, կառուցվում էր ՙհակադարձության՚ հիման վրա` ճանապարհ անցնելով գեղարվեստական ստեղծագործության մեջ ընդհանուր կանոններին հակառակ, սկսած ավարտուն աշխատանքով և հետզհետո վերածվելով անավարտության, անսահմանության` լայն դաշտ թողնելով հանդիսատեսին մտորելու և պատկերացնելու: Այդպիսի գեղագիտությունը բավականին պատկերված է ֆրանսիացի այն նկարիչների աշխատանքներում, որոնց Մատիսը կատակով անվանել է կուբիստներ, քանի որ քաղաքային տեսարանները խորանարդների ձև ունեին (Բրակ): Եվրոպական կերպարվեստում կուբիզմը ծնունդ առավ 20-րդ դարի սկզբներին` գլխավորապես ֆրանսիական գեղանկարչության մեջ:

Կուբիզմի ծնունդը իմպրեսիոնիզմի, նատուրալիզմի և հետիմպրեսիոնիզմի վերլուծական տենդենցների բնական հետևանք էր: Պատահական չէ, որ կուբիզմի առաջին հետևորդը դարձավ 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի ամենախորունկ նկարիչներից մեկը` Պոլ Սեզանը: Կուբիզմի ձևավորմանը նպաստեց նաև ֆովիստների առաջին ցուցահանդեսը 1905 թ-ին: Երկու տարի անց Պիկասոն նկարեց իր ՙԱվինյոնցի աղջիկները՚ հայտնի կտավը, որը մեծ աղմուկ առաջացրեց (քննադատներն այն անվանեցին հասարակաց տան ցուցանակ): Պատկերավոր ասած, եթե նախկինում տները կառուցվում էին անտառի օգնությամբ, ապա Պիկասոն և նրա համախոհները սկսեցին ապացուցել, որ նկարիչը կարող է անտառը թողնել և հենց շենքը այնպես հեռացնել, որ դրա արդյունքում անտառներում կպահպանվի ողջ ճարտարապետությունը:

Կուբիզմի մյուս բնորոշ գիծը դարձավ գեղեցկության նոր հասկացության ստեղծումը: ՙՉկա ավելի անհուսալի բան, քան գեղեցկության հետ համընթաց քայլելը կամ նրանից հետ ընկնելը: Պետք է նրանից առաջ ընկնել և բռնել՚: Պիկասոյի կուբիզմում Բերդյաևը տեսնում էր փլուզման սարսափ, մահ, ՙձմեռային տիեզերական քամի, որը թափահարում է հին աշխարհն ու կեցությունը՚: Շուտով կուբիզմին փոխարինեց ՙսինթետիկ կուբիզմը՚, որտեղ ավելի նպատակասլաց էին որոնումները ՙնոր, գեղագիտական ամբողջության` գտնված ձևական տարրերի վերլուծությամբ՚: (Բրակ, Գրիս):

Շարունակելի…

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: