ՊՈՊ ԱՐՏ

29 Oct

պոպ արտ

1950-60-ական թթ. Արևմտյան Եվրոպայի և ԱՄՆ-ի արվեստում մյուս ուղղությունը պոպ արտն էր: Այն հանդես եկավ որպես ՙընդդիմություն՚` զանգվածային, ժողովրդական արվեստ: Նրանք հրաժարվեցին աբստրակցիոնիզմից` որպես անառարկայական արվեստ, և անցան նոր ավանգարդիստական ուղղությունների: Նրանք իրենց առջև նպատակ էին դրել գեղեցկացնել մարդու ներաշխարհը, իրերի պաշտամունքը հաստատել, ՙառարկայացման կարոտը՚ բավարարել ու իրացնել: Պոպ արտը տարբեր ձևերով է արտահայտում զանգվածային մշակույթի մոտիվները: Դրանք կարող են լինել գովազդային վահանակների նմանակում, կարող են լինել կոմիքսների չափազանց խոշորացում` ընդհուպ մինչև մեծ կտավի հասնող:

Գեղանկարչության և քանդակագործության միջև երբեմն սահման չկա: Պոպ արտի ստեղծագործությունները հաճախ ունենում են ոչ միայն երեք չափում, այլև իրենցով լցնում են ողջ ցուցահանդեսային տարածքը:

Պոպ արտի տեսաբաններն ասում են, որ որոշակի ենթատեքստում յուրաքանչյուր առարկա դառնում է գեղարվեստական ստեղծագործություն, կորցնում է իր նախնական իմաստը և ձեռք է բերում գեղարվեստական որակ: Այստեղից էլ նկարչի խնդիրը. ոչ թե նոր գեղարվեստական առարկա ստեղծել, այլ սովորական առարկային տալ գեղարվեստական որակներ` նրա ընկալման որոշակի ենթատեքստի կազմակերպմամբ: Արտաքին աշխարհի գեղագիտացումը դառնում է պոպ արտի սկզբունքը: Աչքի զարնվել, առանձնանալ, դիտարժան լինել – սրանք են նկարիչների հիմնական խնդիրները: Պոպ արտը կենցաղային իրերի կոմպոզիցիա է` երբեմն կաղապարներով ու քանդակներով համադրված: Ծռմռված ավտոմեքենաներ` լուսանկարներով,  թերթերի և աֆիշների կտորտանքներով, արկղեր` պիտակներով սոսնձված, պատռված կոշիկ` սպիտակ յուղաներկով պատված:

Այսպիսով պոպ արտի գեղագիտությունն օգտապաշտական-կիրառական է, երբեմն` անկումային, բացառմամբ հաստատելով իրերի կույր երկրպագությունը:

Շարունակելի…

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: