ՀԵՓԸՆԻՆԳ

13 Nov

 

ՀԵՓԸՆԻՆԳ

ՀԵՓԸՆԻՆԳ

Հեփընինգը Արևմուտքի ժամանակակից գեղարվեստի ամենաժողովրդական տեսակներից մեկն է: Անվանումն արդեն հուշում է նրա էությունը. դեպք, իրադարձություն, անցուդարձ: Սակայն հեփընինգը նախապես ծրագրված, կազմակերպված ներկայացում է: Այդ ժանրի ներկայացումները անպայման ենթադրում են գործող անձանց խորհրդավորություն, որպես բեմական հարդարանք տեղադրում են նախկինում օգտագործված իրեր` հաճախ աղբարկղերից վերցված: Մասնակիցները հագնում են վառ, անիմաստ հագուստներ, որպեսզի ավելի լավ ընդգծեն մասնակիցների անշունչ վիճակը, նրանց նմանությունը արկղերի, դույլերի և այլնի հետ:

Ներկայացումներում օգտագործվում է լուսային գեղանկարչությունը: Լույսը փոխում է գույնը և ուժը, ուղղվում է դերասանի կողմը կամ թափանցում է վարագույրի միջով: Հաճախ ներկայացումներն ուղեկցվում են ձայնային էֆեկտներով (մարդկային ձայն, երաժշտություն, խրթխրթոց, թրխկոց և այլն): Ձայնը երբեմն այնքան ուժեղ և անսպասելի է լինում, որ ցնցում է առաջացնում հանդիսատեսի մոտ: Օգտագործվում է նաև կադրեր ֆիլմերից և դիապոզիտիվներ, սուր հոտով նյութեր:

Իրենց ներկայացումները այս ժանրի հետևորդները կազմակերպում են բակերում, ավտոմեքենաների կանգառներում, ձեղնահարկերում: Այսպիսով նրանք ստեղծում են արտաքին աշխարհի խաբուսիկության պատրանք, կոտրում են ռեալ տարածության պատկերացումը:

Հեփընինգը կապված է 20-րդ դարի ստեղծագործական որոնումների հետ: Շատ նկարիչներ ու քանդակագործներ փորձում են շեշտը դնել ոչ թե վերջնական կտավի կամ քանդակի վրա, այլ դրանց ստեղծման ընթացքի վրա:

Աշխարհի և անձի կոնցեպցիան, որն առաջ է քաշում հեփընինգը, կարելի է ձևակերպել հետևյալ կերպ. աշխարհը պատահական դեպքերի շղթա է, անձը պետք է անարխիստի պես ազատ լինի և սուբյեկտիվորեն ընկալի իրադարձությունների լիակատար ազատությունը, սակայն գործնականում պետք է ենթարկվի միասնական գործողության, ուստի նրա վարքագծի իդեալական ձևը պետք է լինի անձի մանիպուլյացիան:

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: