ՀԻՊԵՐՌԵԱԼԻԶՄ

22 Dec
հիպերռեալիզմ

հիպերռեալիզմ

Հիպերռեալիզմը սկիզբը է առել ԱՄՆ-ում` անցյալ դարի 70-ական թթ.: Կտավներում սյուժեները պարզունակ են, կերպարները` ընդգծված օբյեկտիվ, հաճախ` խիստ խոշորացված լուսանկարների վրա հիմնված: Հիպերռեալիզմի ուղղությամբ ստեղծագործողները վերադառնում են կերպարվեստի սովորական ձևերին ու մեթոդներին մասնավորապես կտավներում, որոնք ժամանակին մերժել էր պոպ արտը: Նկարիչների գլխավոր թեմաները մեռած, երկրորդ բնությունն է, քաղաքային միջավայրի ձեռակերտ նատուրան. բենզալցակայաններ, ավտոմեքենաներ, ցուցափեղկեր, տներ, հեռախոսախցիկներ և այլն: Ընդ որում հատուկ ուշադրություն է դարձվում արտաքին փայլի վրա. ապակի, պլաստիկ, լաքապատում և այլն:

Փայլի այսպիսի արտոցոլման խաղը ստեղծում է միմյանց միջով անցնող տարածությունների տպավորություն: Հիպերռեալիստների կտավներում քաղաքային միջավայրը մարդուց կտրված ինչ-որ պատկեր է: Հիպերռեալիզմի տեսական հիմնավորումը պատկերավոր մտածողության իդեալականացված ձևերից հրաժարումն է: Հիպերռեալիզմն անվանում են նաև լուսառեալիզմ: Այն իր առջև նպատակ էր դրել ավելի սրել վիրավորվածության մեր ընկալումը, խորհրդանշական դարձնել ժամանակակից միջավայրը, մեր ժամանակն արտացոլել ՙտեխնիկական արվեստի՚ ձևերի մեջ: Ֆիքսերով և մերկացնելով արդիականությունը, թաքցնելով հեղինակի հույզերը լուսառեալիզմն իր ծրագրային աշխատանքներում հասավ մինչև կերպարվեստի սահմանը և քիչ էր մնում այն հատեր, քանի որ ձգտում էր հենց կյանքի հետ մրցել:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: