Սերիալների ազդեցությունը

30 Mar

"Կարգին սերիալ"

Հոգեբաններն ասում են, որ արդեն միջին տարիքի մարդկանց շրջանում հոգեբանական փոփոխություններ հնարավոր չեն, բայց պատանիների ու դեռահասների զգայուն տարիքում, երբ ձևավորվում է ինքնագիտակցությունը, հրապուրիչ պայմաններում ներկայացվող «գողական աշխարհի» կերպարները կարող են այդպիսին դառնալու ցանկություն առաջացնել «Որոգայթ»: Սերիալներում պատկերվող մոդելը դառնում է գրավիչ և կրկնօրինակման առարկա դառնում անչափահասների համար, ովքեր զգայուն են ինքնագիտակցության ձևավորման տեսանկյունից:  Սերիալներում պատկերվում է ուժ, հարստություն, բարեկեցություն, լավ կյանք, որոնք համապատասխան իդեալները ձևավորող բավականին գրավիչ պատկերներ են:

Դեռահասության տարիքին հատուկ փխրունության հետ¨անքով այդ իդեալները երիտասարդների մոտ ձևավորում են ագրեսիվություն, օրինակ, նրանց համար կրկնօրինակման առարկա է դառնում գողական աշխարհը: Հետագայում երիտասարդությունը սկսում է կրկնօրինակել սերիալներում իրենց կարծիքով հրապուրիչ կերպարներին, ընդօրինակել նրանց գործողություններն ու արտաքին տեսքը: Այնտեղ պատկերվող գողական աշխարհը ներկայացնող կերպարները հանդիսատեսի որոշ հատվածի համար դարձել են կուռք: Նրանք բացասական ազդեցություն են թողնում նոր սերունդի դաստիարակության վրա:

Սա ցույց է տալիս, որ մեզանում չկա մշակութային քաղաքականության հստակ հայեցակարգ, ինչի հետևանքով ներմուծվող հակամշակութային ցանկացած իրողություն ներկայացվում է որպես դրական չափանիշ:

Հայակական սերիալ նկարելը դեռ չի նշանակում հայակական կինո նկարել: Այսօր դժվար է ասել հայկական սերիալները, գոնե, ինչ-որ չափով պահպանում են հայկական կինեմատեգրոֆիայի ավանդները: Առաջին հերթին դժվար է հայակական կոչված սերիալների լեզուն համարել հայոց: Ճիշտ է` այն հայոց լեզվի գռեհիկ ժարգոնային տարբերակն է և այդ ֆիլմերում կարող էր տեղ գտնել հատուկ ոճավորման համար, բայց ինչպես նկատում ենք` այդ լեզուն ոչ թե որոշ հերոսների բնորոշիչ լեզուն է, այլ ֆիլմը ստեղծողներն այդ լեզուն ներկայացնում են որպես մայրենիի միակ դրսևորում` ցուցաբերելով սեփական անգրագիտությունը: Բոլորին է հայտնի, որ սերիալներում մեծ տեղ են գրավում խոսքային տեսարանները, քանի որ այնդրանք նկարահանվում են ընդամենը մի քանի սենյակում, որտեղ օպերատորի աշխատանքը նվազագույնի է հասցված: Նման պարագայում ֆիլմի գործողությունները զարգանում են հիմնականում երկխոսությունների միջոցով, իսկ պատկերային լուծումները գլխավորապես բացակայում են, ինչը հեռուստադիտողին ստիպում է ավելի մեծ ուշադրություն դարձնել խոսքին:

Խոստովանենք, որ հեռուստադիտողների մեծամասնությունը երբեք չի էլ մտածում իրեն մատուցած հաղորդման դրական և բացասական ազդեցությունների մասին, իսկ մատուցողներն առաջնորդվում են մի սկզբունքով` որքան ցածր մակարդակը, այնքան բարձր վարկանիշը: Հայկական սերիալների սնկի պես աճելը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ նկարելը ծախսատար և աշխատատար չէ:

Ազգային անվտանգության տեսակետից նման ֆիլմերը կարող են ապագայում լուրջ խնդիրներ հարուցել: Սերիալները դիտելիս` ծնողները հաճույքով մասնակից են դարձնում նաև երեխաներին, այն, որ նրանց գեղագիտական ճաշակը խաթարվում է, այնքան սարսափելի չէ, որքան այլ հանգամանքներ: Երեխան հեռուստատեսությամբ տեսնում է, որ հայ աղջիկը ձգտում է ամուսնանալ միայն օտարազգի տղայի հետ, որովհետև հայ տղան լավը չէ: Նա նկատում է, որ միասեռականությունը ներկայացվում է իբրև նորմալ երևույթ: Ցավալի է նաև այն, որ այդ սերիալները ցուցադրվում են հատկապես ամենաակտիվ ժամերին` մասնավորապես 17:00- 22:00- ն:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: