ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԽԱՂԵՐ

25 Apr

Խաղը մարդկության զարգացման անբաժան ուղեկիցն է:

համակարգչային խաղերը վնասակար են դեռահասների համար

Համակարգչայնացման այսօրվա տեմպերը գերազանցում են զարգացման մնացած բոլոր ճյուղերը: Առանց համակարգիչների և համակարգչային ցանցերի այսօր ոչ մի միջակ ընկերություն չի կարող գոյատևել՝ չխոսելով արդեն խոշորների մասին: Ժամանակակից մարդը սկսում է մշտապես համագործակցել համակարգչի հետ. աշխատանքի վայրում, տանը, մեքենայի մեջ և նույնիսկ՝ ինքնաթիռում: Համակարգիչը սրընթաց ներդրվում է մարդու կյանքում՝ նրա գիտակցության մեջ գրավելով իր ուրույն տեղը:

Համակարգիչների ի հայտ գալու հետ միասին երևան եկան նաև համակարգչային խաղերը, որոնք անմիջապես ունեցան շատ երկրպագուներ: Այդ խաղերը աճող սերնդի անբաժան ուղեկիցներն են՝ առաջացնելով մի կողմից զարգացման դանդաղում և նույնիսկ հենաշարժական ապարատի ու մկանային համակարգի ատրոֆիա (ապաճում), մյուս կողմից աջակցելով մարդու ինտելեկտի, տրամաբանական մտածողության ու երևակայության արագ զարգացմանը:  Համակարգչային խաղացողը վարժվում է մի վիրտուալ աշխարհից տեղափոխվել մեկ այլ վիրտուալ աշխարհ, ընկալել անծանոթ իրավիճակները և հարմարվել դրանց: 21-րդ դարի բուռն փոփոխվող հասարակության մեջ ինտելեկտուալ ճկունության զարգացումը կապահովի նոր, անսպասելի իրադրություններին հարմարվելը: Այսպիսով համակարգչային խաղերը հետինդուստրիալ հասարակության մեջ իրականացնում են երիտասարդության սոցիալիզացման գործառույթը:

Շարունակելի…

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: