ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԽԱՂԵՐ. ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԸ

29 May

"Մարդիկ, ովքեր խաղեր են խաղում"

 Տրամաբանական խաղերի հիմնական լսարանը երեսունն անց տղամարդիկ ու կանայք են, հատկապես 40-ը բոլորած մարդիկ:

Ռազմավարության բնորոշ սիրահարը երիտասարդ, մինչ¨ 30 տարեկան տղամարդն է, ընդ որում սկզբում ռազմավարությունը տղամարդկանց ու կանանց հավասարապես է հրապուրում, ապա ավելի ուշ ազմավարությունը հետաքրքիր է դառնում ավելի  շատ  տղամարդկանց (28% ¨ 8% հարաբերակցությամբ):

Action ժանրի լսարանը նույնպես հիմնականում երիտասարդ տղամարդկանցից է բաղկացած. եռաչափ մարտերում խաղում են 42% տղամարդիկ ¨ միայն 7% կանայք: Այդ ժանրը մեծ մասսայականություն ունի 14-20 տարեկանների շրջանում: Տարիքի աճմանը զուգընթաց action խաղացողները նվազում են ու կազմում ընդամենը 10%:

ROMIR Monitoring հոլդինգի հետազոտությունները ցույց են տալիս, որ.

  •       ինտերնետից օգտվողների 34%-ը խաղերը համարում են իրենց  մշտական հոբին,
  •      օգտվողների 11%-y մշտապես մտնում է խաղացանց,
  •      խաղացողների 66%-ը շաբաթը 1 կամ ավելի անգամ է խաղում,
  •      խաղացողների 41%-ը օրեկան 1-3 ժամ խաղում է,
  •      խաղացողների 30%-ը նշում է, որ համակարգչային ¨ տեսախաղեր խաղում է ոչ միայն տանը, այլ¨ աշխատանքի վայրում,
  •      խաղացողների 33%-ը սկսել է խաղալ 6-9 տարեկանում, 40%-ը՝ 10-14 տարեկանում, 19%-ը՝ 15-24 տարեկանում, 5%-ը՝ 25 տարեկանից հետո:

Leave a comment