ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԻ ՀԵՔԻԱԹ

11 Jan

Ավտոմեքենայով անցնում ենք Երևանի կենտրոնով: Դեմքս հպել եմ մեքենայի գոլորշիացած ապակուն ու զարմացած նայում եմ շուրջս.

-Մա~մ, տես, ինչքան շատ ձյուն կա, ինչքան շատ տոնածառ, ինչքան շատ լույսեր, լույսեր…

Մայրս ժպտում է: Երևի նրա միտքը հիմա այլ բանով է զբաղված: Ախր այսօր դեկտեմբերի 31-ն է, մենք եկել ենք մի քանի գնումներ կատարելու, ու հիմա մայրս մտովի Նոր տարվա սեղանն է դասավորում:

Տոպրակից մանդարին եմ վերցնում: Այսօր արդեն յոթերորդն է: Ասում են` ամեն մի կերած մանդարինը մի քանի ժամով մոտեցնում է մեզ Նոր տարվան: Իսկ ես այնքան անհամբեր եմ սպասում գիշերվան, ուզում եմ շուտ գա… Երևի հետո մի հատ էլ ուտեմ…

Վերջապես հասանք տուն: Ինչքան եմ սիրում, երբ տունը զարդարված է գույնզգույն խաղալիքներով, մեծ տոնածառը կանգնած է մի անկյունում, որի տակ առավոտյան կտեսնեմ Ձմեռ Պապիկի նվերը: Նրանից տիկնիկ եմ ուզել ու շոկոլադ: Տեսնես Ձմեռ Պապիկը նվերը տոնածառի տակ կդնի, թե բարձիս: Տեսնես ժամը քանիսի±ն կգա: Տեսնես 12-ին կհասնի մեր տուն, այնքան եմ ուզում գոնե այս տարի նրան տեսնել, խոսել հետը:

 

-Պապ, իսկ Ձմեռ Պապիկը որտեղի±ց է գալու:

-Լապլանդիայից:

-Իսկ Լապլանդիան որտե±ղ է:

-Ֆինլանդիայում:

-Իսկ Ֆինլանդիան մեզանից շա±տ է հեռու: Կհասցնի±: Ախր իմ ընկերուհի Մանեին էլ պետք է պայուսակ նվիրի:

Այս անգամ էլ հայրս է ժպտում: Տեսնես նա ինչով է մտազբաղ: Հաստատ նոր տարվա սեղանով չի, որովհետև դրան մայրս ոչ ոքի չի թողնում մոտենալ:

-Համբերեք, ժամը 12-ին բոլորով կնստենք սեղանի շուրջ:

Իսկ ես նորից մտածում եմ գիշերվա մասին: Ինչ երազանք պահեմ այս գիշեր: Անցյալ տարի փոքր եղբայր էի ուզել: Հիմա իմ փոքր եղբայրը կողքի սենյակում քնած է:  Գիտեմ, իմ ցանկությամբ է նա հայտնվել, բայց ախր այնքա~ն շատ է լաց լինում: Երևի այս տարի էլ երազանք պահեմ, որ փոքր եղբայրս քիչ լաց լինի ու շուտ մեծանա, դառնա 5 տարեկան: Ուզում եմ հետ տիկնիկ խաղալ: Չնայած մաման ասում է, որ տղաները ավտոներով են սիրում խաղալ: Բայց իմ եղբայրը ուրիշ կլինի: Ախր ես եմ ուզել, որ նա հայտնվի…

-Մամ, Նոր տարվան դեռ շա±տ կա:

-Մի քանի ժամ, բալես:

Երևի մի հատ էլ մանդարին ուտեմ: Էլ ոչ մի րոպե չեմ համբերում:

-Մամ, ես էլ եմ ուզում քեզ հետ տոլմա փաթաթել:

Երևի անցյալ տարվա փորձը հաշվի առնելով և հասկանալով, որ ինձանից պրծում չկա` մամաս միանգամից համաձայնվում է:

Միասին տոլմա ենք փաթաթում: Բայց մամայիս փաթաթածները ավելի գեղեցիկ են ստացվում: Երևի ես դեռ փոքր եմ, դա է պատճառը: Իսկ գուցե երազանք պահեմ, որ մյուս տարի գեղեցիկ տոլմա կարողանամ փաթաթել: Չէ, չէ, ավելի լավ է եղբայրս քիչ լաց լինի: Հաստատ դա ավելի կարևոր է:

Վերջապես բոլորով սեղան նստեցինք: Ա~խ, իմ սիրած պահը եկավ: Բոլորիս բաժակները լցված են: Ինձ համար էլ մայրս այս տարի մանկական շամպայն է •նել, որ ես էլ կարողանամ խմել ու կենաց ասել:

-Մամ, Պապ, ես Ձեզ էնքան շատ եմ սիրում:

Երկուսով նայում են ինձ և ժպտում:

-Քեզ էլ, Դավիթիկ,-ասում եմ եղբորս ու պաչիկ անում:

Այ քեզ բան. փոքր եղբայրս էլ ինձ է նայում ու ժպտում: Սա առաջին անգամ է, որ նա ժպտում է: Իսկական մեծ մարդու պես: Նա էլ հաստատ ինձ է սիրում: Իրոք որ, Նոր տարվան հրաշքներ են լինում…

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: