ՆԱՄԱԿ ՀԱՆԳՈՒՑՅԱԼԻՆ

15 Mar

Նստել եմ համակարգչի դիմաց ու նայում եմ ՙՔուինի՚ տեսագրությունները, նայում եմ ուղիղ Ֆրեդի Մերքյուրիի աչքերի մեջ ու հարցնում` ՙԻնչու: Ինչու մեզ զրկեցիք Ձեզանից: Դուք Բացառիկ էիք, Անկրկնելի, Ազգային արժեք: Դուք իրավունք չունեիք այդպես վարվել ինքներդ Ձեզ հետ: Դուք իրավունք չունեիք այդպես վաղաժամ հեռանալու կյանքից: Դուք միայն Ձեզ չէիք պատկանում:

Ձեր տեղն այդպես էլ թափուր մնաց: Այլևս չհայտնվեց մի երգիչ, որը գոնե հասներ Ձեր տաղանդին ու հզորությանը: Նույնիսկ շատ մոնսերատ կաբալյեներ հայտնվեցին, բայց Դուք այդպես էլ մնացիք անփոխարինելի: Դուք խոստանում էիք, որ շոուն կշարունակվի: Բայց ում է պետք այն առանց Ձեզ: Բեմը կարծես դատարկ լինի: Եվ ոչ միայն բեմը: Ողջ երաժշտական աշխարհն է դատարկ առանց Ձեզ: Ամենուրեք Ձեզ եմ փնտրում ու չեմ գտնում: Նույնիսկ Ձեզ նվիրված երգերն այն չեն…

Նոյեմբերյան այդ անձրևոտ օրը աշխարհի տարբեր անկյուններում միլիոնավոր մարդիկ որբացան: Այդ մարդիկ, որոնք մոտ քառորդ դար մի կուռք ունեին, անունը` ՙՔուին՚, վշտից խենթացել էին: Նրանք ոչ միայն ողբում էին, այլև շարունակում սիրո խոստովանություններ հղել հանգուցյալին: Որբության այդ զգացումը նրանց չի լքում մինչ օրս: Ֆրեդի Մերքյուրին մահացավ` այդպես էլ անսփոփ թողնելով իր երկրպագուներին:

Տարիներ անց, երբ լսեցի ՙՔուինի՚ երգերը զգացի, որ ինձ էլ է համակում որբության այդ զգացումը: Ծանր է ծանոթանալ ու սիրել մեկին, որը վաղուց չկա: Տենդագին, գրեթե հիստերիկ մոլությամբ սկսեցի հավաքել ՙՔուինի՚ համերգների տեսագրությունները, ալբոմները, տեսահոլովակները: Իրոք բացառիկ խումբ էր: Ինչ համարձակ նորություն կիրառում էր` հաջողությամբ էր պսակվում: Ինչի ձեռք էր տալիս` դառնում էր գլուխգործոց: Ստեղծել երգեր` իրենց մեջ միավորելով ռոքի, պոպի, օպերայի և ֆոլկի ժանրերը, և հաջողություն ունենալ: Դասական երեքրոպեանոց երգի փոխարեն գրել վեցրոպեանոց երգ, ու դարձյալ հաջողություն ունենալ: Փնտրել ինչ¬որ երգչի, որը հայտնի չէ` երգել գիտի, թե ոչ, ու պարզվի, որ նա անկրկնելի Ֆրեդի Մերքյուրին է:

Նայում եմ Ֆրեդիին, և բարկության ու անզորության զգացումը համակում է ինձ: Անարդար է: Մեր սերունդը զրկված է նրա կենդանի կատարումները տեսնելու և լսելու հնարավորությունից: Եթե նա կենդանի լիներ գուցե այս մրցույթը հայտարարվեր ՙՔուինի՚ համերգի տոմսի համար: Գուցե ես հնարավորություն կստանայի գնալ Լոնդոն ու տեսնել նրան: Հետո այդ տոմսը կբերեի ինձ հետ, կդնեի շքեղ շրջանակի մեջ ու կկախեի պատից: Ահա ապացույցը: Ես տեսել եմ ՙՔուինին՚, տեսել եմ Ֆրեդիին: Իսկ այսպես…Իրոք անարդար է:

Ու նորից բարկությունն է ինձ համակում: ՙԼսում ես, Ֆրեդի, դու չպետք է մեզ լքեիր՚:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: