Գործազրկության հետեւանքները

24 Nov

«  Գործազրկության ժամանակ լրիվ չի օգտագործվում հասարակության տնտեսական պոտենցիալը: Չզբաղված աշխատուժը չի մասնակցում ազգային հարստության աճին: Դրա հետեւանքով երկրում լրիվ չօգտագործված հնարավորությունների պատճառով առաջանում են կորուստներ:

«  Երկարատեւ գործազրկության դեպքում ընկնում է ազատված աշխատողների որակավորումը: Նույնիսկ հետագայում, արտադրության պրոցեսին միանալու դեպքում, աշխատողը աշխատանքի արտադրողականության նորմալ կայուն մակարդակի է հասնում կես տարում: Եվ ադապտացիայի այդ ամբողջ ժամանակաշրջանում աշխատողը իր աշխատանքի արդյունքում աշխատանքի հավասար պայմանների դեպքում էլ չի հասնում մշտական աշխատող կադրերի այս կամ այն որակավորմանը:

«  Գործազրկության աճը, ինչպես ցույց է տալիս բժշկությունը, հարվածում է ազգի հոգեկան առողջությանը: Համարվում է, որ աշխատանքից ազատման լուրի ստացման ժամանակ առաջացած ստրեսը ուժով հավասարազոր է մոտիկ հարազատի մահվան լուրի  կամ բանտային կալանքի անխուսափելիության մասին հաղորդմանը:

«  Գործազրկության աճը գործոն է հանդիսանում հանցագործության աճի համար:

«  Գնահատելով գործազրկությունը որպես հասարակության կորուստ, անհրաժեշտ է հիշել տնտեսական անկայունության այն գործոնները, որոնց մասին նախկինում խոսվել է՝

ա. գնողունակ պահանջարկի նվազում

բ. խնայողությունների կրճատում

գ.  ներդրումային պահանջարկի նվազում

դ. առաջարկի կրճատում, արտադրության անկում:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: