Գործազրկություն. գնահատումը տնտեսական աճի տեսանկյունից

24 Nov

Շուկայական էկոնոմիկայի իդեալական մոդելում Համախառն ազգային արդյունքը (ՀԱԱ) կայուն աճում է, իսկ գների մակարդակը մնում է հաստատուն կամ ծայրահեղ դեպքում փոփոխվում է աննշան: Բոլոր ռեսուրսները օգտագործվում են ամբողջությամբ եւ արդյունավետ: Բացակայում է գործազրկությունը:

Տնտեսության հավասարակշռված տնտեսական աճը զարգացման այն իդեալական տարբերակն է, երբ տնտեսվարական համակարգի բոլոր տարրերը աշխատում են ներդաշնակ՝ ապահովելով արտադրության բոլոր մասնակիցների համար բարեկեցության աճի առաջընթացը: Հավասարակշռված աճը հարկավոր է դիտել որպես տենդենց, որտեղ չեն լինում սահմանային շեղումները: Եթե շեղումներ լինում են եւ կրում են կայուն բնույթ, տնտեսության մեջ աճում են կոնֆլիկտային իրավիճակները, որոնք հանգեցնում են գործարարական ակտիվության իջեցմանը: Երկիրն ընկնում է տնտեսական ճգնաժամի մեջ: Այդպիսի ժամանակաշրջաններում ձեռնարկատիրական գործունեության բարձր ռիսկը ստեղծում է տնտեսական անկայունություն: Տնտեսական  անկայունության աճը խորացնում է արտադրության անկումը, որի հետեւանքով աճում է գործազրկությունը:

Այդպիսի ժամանակաշրջանում ազատ միջոցներ ունեցող կապիտալի համար ակտիվությունը կարող է ի հայտ գալ աղետի գոտուց «փախուստի» մեջ դեպի այն շրջանները, որոնք բնութագրվում են առավել կայուն տնտեսական աճով: Բնակչության կենսամակարդակի նվազումը հանգեցնում է սպառողական պահանջարկի կրճատմանը, խնայողությունների մակարդակի նվազմանը, որը նույնպես նպաստում է արտադրության որոշ մասի կրճատմանը: Գործազրկությունը, լինելով արտադրության անկման ծնունդ, դառնում է տնտեսական անկայունության այն օղակը, որն ընդունակ է այդ անկումը խորացնել: Անկայունության աճը կարելի է ներկայացնել սխեմայի տեսքով.

Արտադրության անկում – Գործազրկության աճ – Արտադրության անկման խորացում = Գործազրկության հետագա աճ

Գործազրկությունը արագացնում է անկայունության պրոցեսը: Այդ պատճառով, հավասարակշռված աճի ճանապարհ դուրս գալու համար պահանջվում է գործազուրկների բանակը կրճատելու հատուկ միջոցառումներ:

Սակայն շուկայական էկոնոմիկայի մասնագետները երբեք երկրի առաջ չեն դնում լրիվ զբաղվածության  ապահովման խնդիր, ինչպես դա գրված է եղել ստալինյան սահմանադրության մեջ: Համարվում է, որ չափավոր գործազրկությունը հայտնի չափով հանդիսանում է բարիք տնտեսական աճի համար:

Ի՞նչ նկատի ունեն այդ դեպքում՝ հաջորդիվ:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: