«Իմիջ» հասկացությունը

24 Nov

«Իմիջի» շատ բացատրություններ կան: Վեբսթերի բացատրական բառարանը իմիջի հետեւյալ սահմանումն է տալիս. արհեստական նմանակում կամ որոշակի առարկայի՝ հատկապես անձի, արտաքին ձեւի փոխանցում: Իմիջը մարդու, ապրանքի կամ համակարգի մտովի պատկերացումն է, որը հասարակության հետ կապերի, գովազդի կամ քարոզչության միջոցով նպատակաուղղված ձեւավորվում է հասարակության գիտակցության մեջ:

  Իմիջ բառը իր կայուն տեղն է գրավել նաեւ հայերենում: Այդ մասին կարելի է պատկերացում կազմել, հետեւելով, թե ներկայումս գովազդ պատրաստողները, լրագրողները, սոցիոլոգները, քաղաքագետները, հասարակության հետ կապերի մասնագետները եւ այլք որքան շատ են դա օգտագործում:  Ավելի հաճախ իմիջ հասկացությունը նշանակում է ինչ-որ մեկի կամ ինչ-որ մի բանի արհեստականորեն ստեղծված կերպար. քաղաքական գործիչ, ձեռնարկատեր, ֆիրմա, ապրանք:

Իմիջի վերլուծության ժամանակ հեղինակների մեծ մասը այն կապում են պատկերացման, կերպար-պատկերացման կամ էլ ուղղակի այն կերպարի հետ, որը կարծրատիպի բնույթ ունի:

Կերպարը արտացոլման արդյունք է: Հոգեբանական բառարանը «կերպար» հասկացությունը սահմանում է որպես «աշխարհի կամ նրա առանձին մասերի սուբյեկտիվ պատկեր՝ ներառելով հենց սուբյեկտին, այլ մարդկանց, տարածական շրջապատը եւ իրադարձությունների ժամանակագրական հերթականությունը»:

Հոգեբանության մեջ «պատկերացում» հասկացությունն ընդունված է ընկալել որպես «արդյունավետ երեւակայության կամ հիշատակման հիմքի վրա առաջացող առարկաների կերպարներ, տեսարաններ, իրադարձություններ»: Պատկերացումների մեջ իրական առարկայի հետ անմիջական կապը բացակայում է: Դրանք վերաբերում են անցյալին եւ հնարավոր ապագային:

Իմիջը որպես կերպար-պատկերացում սահմանելիս կարեւոր է ընդգծել, որ այն նույնացված չէ կերպարին: Կերպարն ավելի լիարժեք է, քան իմիջը, որը ուշադրությունը կենտրոնացնում է իրադարձությունների կամ օբյեկտի միայն մի քանի առանձնահատկությունների վրա: Հետեւաբար իմիջը յուրահատուկ կերպար է՝ օժտված որոշակի բնութագրականներով:

Իմիջը առաջին հերթին հուզական-գունազարդ կերպար է: Հուզական գունազարդումը ենթադրում է «կյանքի իմաստն արտացոլող երեւույթների եւ իրավիճակների անմիջական, կողմնակալ ապրումների առկայություն, որն էլ պայմանավորված է սուբյեկտի պահանջներին, առարկայի, երեւույթի հանդեպ նրա արձագանքի օբյեկտիվ հարաբերությունների առանձնահատկություններով, որոնք կարեւոր նշանակություն ունեն նրա պահանջների բավարարման համար»:

Իմիջը նաեւ այն կերպարն է, որը կարող է կարծրատիպի որակ ունենալ: Կարծրատիպ ասելով ընդունված է հասկանալ տեղեկատվության սղության պայմաններում ստեղծված սոցիալական օբյեկտի կայուն ու պարզեցված կերպարը՝  որպես անհատի անձնական փորձի ընդհանրացված, հաճախ՝ կանխակալ, արդյունք, որն ընդունված է հասարակության մեջ:

Հարկ է նշել, որ իմիջը օբյեկտի ընկալման իրավիճակից  հարաբերականորեն անկախ կարող է գոյություն ունենալ: Դրանում է կայանում նրա տարբերությունը այն կերպարների ընկալման համեմատ, որոնք առաջանում են մարդու զգայական օրգանների վրա օբյեկտի արտացոլման անմիջական ընկալման պահին: Հիշողության կերպարներից իմիջը տարբերվում է որոշակի ելակետային, սկզբնական տեղեկատվությամբ, որն ընկալվում ու յուրացվում է սոցիալ-հոգեբանական որոշակի օրենքներով: Իմիջը ժամանակի ընթացքում կարող է փոխվել ու բարելավվել այն դեպքում, երբ օբյեկտն ինքը գործնականում մնացել է անփոփոխ:

Իմիջը ստեղծվում է այն ժամանակ, երբ դառնում է հասարակական, ժողովրդական, այսինքն՝ երբ կան սուբյեկտն ընկալողներ: Իմիջը դինամիկ է, այն օպերատիվ արձագանքում է փոփոխվող տնտեսական, քաղաքական, սոցիալ եւ այլ իրավիճակներին, որոնք սուբյեկտի ընկալման վրա ունենում են «չգիտակցված» ազդեցություն: Ընդհանուր առմամբ իմիջը միշտ իրենից ներկայացնում է հայտնի իմաստով «կիսաճշմարտություն». այն սուբյեկտի սոցիալական փորձին համապատասխան «խորհրդածելու» որոշակի ուղղություններ է առաջադրում:

Ընդ որում առաջին հերթին քաղաքական գործչի իմիջը ստեղծվում է մարդու՝ շրջապատի վրա ունեցած որոշակի տպավորությունների, սեփական դիտարկումների, շփումների, համագործակցության արդյունքում, ինչպես նաեւ այն կարծիքների հիման վրա, որոնք տրվում են հեռահաղորդակցման ալիքներով:

Ժամանակակից գիտության մեջ առանձնանում են իմիջի տարբեր տեսակներ: Ըստ դասակարգման հիմքում ընկած չափանիշների իմիջները բաժանվում են.

1.օբյեկտով (անհատական եւ կոոպերատիվ)

2.այլ օբյեկտների համեմատությամբ (եզակի-հոգնակի)

3.բովանդակությամբ (պարզ-բարդ)

4.բնութագրականների օրիգինալությամբ (օրիգինալ-բնորոշ)

5.իմիջի ստեղծման ենթատեքստով (անձնական, պրոֆեսիոնալ, քաղաքական)

6.սեռով (արական-իգական)

7.տարիքով (երիտասարդ-հասուն)

8.սոցիալական կատեգորիայով (քաղաքական գործչի իմիջ, գործարարի, պոպ-աստղի եւ այլն)

9.գոյության տեւողությամբ (ընդհանուր-իրավիճակային)

10.բացահայտման չափանիշներով (շրջակայք, միջավայր, մեծածավալ, համընդհանուր, խոսքի, տեսողական եւ այլն):

         Հայրենի գրականության մեջ իմիջի խնդիրները վերլուծելիս առանձնացնում են երեք հնարավոր մոտեցում.

1. Ֆունկցիոնալ, որի մեջ օգտագործում են իմիջի տարբեր տեսակներ՝ ելնելով գործառնության տարբեր տեսակներից:

2. Ենթատեքստային, նկատի ունենալով իրականացումների տարբեր ենթատեքստերում տեսակների առկայությունը.

3. Համադրիչ, որում առկա է իրար նման իմիջների համադրումը:

Մանրամասն դիտարկենք այս մոտեցումները: «Ֆունկցիոնալ մոտեցումը ներառում է իմիջի ուսումնասիրման ու պատկերացման հետեւյալ տարբերակները.

  1. հայելային-բնորոշ իմիջն է, որն ունենք ինքներս մեր մասին,
  2. հոսող-բնորոշ է այն իմիջին, որն ունի կողքից նայողը,
  3. ցանկալի-արտացոլում է այն, ինչին ձգտում ենք: Անհրաժեշտ է հատկապես նոր ստրուկտուրաներ ստեղծելիս,
  4. կորպորատիվ-ողջ կազմակերպության ընդհանրական իմիջն է, այլ ոչ թե նրա առանձին ստորաբաժանումների կամ դրանց աշխատանքի արդյունքը,
  5. բազմադեմ, բազմակերպ-այն իմիջն է, որը ձեւավորվում է ոչ թե մեկ միասնական խմբավորման անկախ առանձին գործող ստրուկտուրաների (առանձին գործող), այլ ոչ թե մեկ միասնական կորպորացիայի,
  6. բացասական-այն իմիջն է, որն ընդդիմադիրների, մրցակիցների կողմից  գիտակցաբար է ձեւավորվում, այլ ոչ թե ինքնաբերաբար:

Ենթատեքստային մոտեցման ժամանակ իմիջը դասակարգվում է սոցիալական միջավայրի այն տեսակներով, որոնցում նա գործում է (քաղաքական գործչի իմիջ, գործարարի, փոփ-աստղի եւ այլն):

Համադրիչ մոտեցումը կայանում է իմիջի բնութագրականների համեմատության մեջ, ինչպես օրինակ՝ երկու քաղաքական գործիչների: Նրանց կարելի է համադրել մի շարք չափանիշերով. իրավասությամբ, ինտելիգենտությամբ, ուժային մեթոդներով հարցի լուծման հակումներով եւ այլն: Տարբերությունները տեսնելով կարելի է համապատասխանորեն վերաձեւավորել իմիջը:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: