Իմիջ. Վերբալ իմիջ

24 Nov

Խոսքի ազդեցությունն ու խոսքի ռազմավարությունը

 Խոսքի ազդեցություն ասելով հասկանում ենք խոսակցական շփումները՝ դիտարկված դրանց նպատակաուղղվածության, շարժառիթներով պայմանավորված տեսանկյունից: Ակնհայտ է, որ խոսակցական շփումներում հաղորդակիցները հետապնդում են ոչ խոսակցական նպատակներ, որոնք էլ վերջին հաշվով կարգավորում են զրուցակցի գործունեությունը:

Խոսքի ազդեցության ֆենոմենը (երեւույթը) առաջին հերթին կապված է խոսողի նպատակադրվածության հետ, այսինքն՝ խոսքի ազդեցության սուբյեկտի հետ: Խոսքի ազդեցության սուբյեկտ լինելը նշանակում է կարգավորել զրուցակցի գործողությունները (ոչ միայն ֆիզիկապես, այլեւ՝ ինտելեկտուալ): Խոսքի միջոցով հաղորդակցվելիս զրուցակցին ներշնչում են սկսել, փոխել, ավարտել այս կամ այն գործունեությունը, ազդում են նրա ընդունած որոշումների կամ էլ աշխարհի մասին նրա պատկերացումների վրա:  Այդպիսով խոսքի ազդեցության վերլուծությունը սովորաբար անցկացվում է հաղորդակցվողներից մեկի դիրքից՝ խոսքի ազդեցության սուբյեկտի միջոցով, իսկ որպես ազդեցության օբյեկտ հանդես է գալիս մյուս հաղորդակցվողը: «Խոսքի ազդեցությունը խոսքի միակողմանի գործողություն է, որի էությունը շփման ընթացքում խոսողի վրա սոցիալապես ազդելն է»:

Առանձնանում են խոսքի ներգործության հետեւյալ տեսակները.

1)սոցիալական,

2)կամարտահայտություն,

3)բացատրություն, տեղեկատվություն,

4)գնահատման եւ հուզական

Ըստ առաջադրված դասակարգման սոցիալականին վերաբերում է ազդեցությունը այնպիսի իրավիճակներում, երբ տեղեկատվություն որպես այդպիսին՝ չկա, սակայն առկա են որոշակի սոցիալական գործողություններ (ողջունում, երդում, աղոթք): Կամարտահայտականին վերաբերում են հրամանների խոսքի գործողությունները. խնդրանքներ, մերժումներ, խորհուրդներ եւ այլն, այսինքն՝ խոսքի բոլոր գործողությունները ուղղված են այն բանին, որ օբյեկտը կատարի խոսողի կամքը: Խոսքի ազդեցության գնահատման եւ հուզական տեսակները կապված են հասարակական, բարոյա-իրավական հարաբերություններով, կամ էլ միջանձնական, սուբյեկտիվ-հուզական հարաբերությունների (նախատինք, գովաբանում, վիրավորանք, սպառնալիք) դաշտում են: Բացատրություն եւ տեղեկատվություն տեսակներին հեղինակը դասում է բացատրությունը, զեկուցագիրը, հաղորդագրությունը, խոստովանությունը:

Ըստ մեկ այլ տեսության` խոսքի հաղորդակցման եւ, մասնավորապես խոսքի ռազմավարության վերլուծության համար առավել արդյունավետ են նպատակ, շարժառիթ, գործողություն հասկացությունները: Ավելի պարզ դրանց հարաբերակցությունը կարելի է նկարագրել հետեւյալ կերպ. գործողություն-մարդու նպատակաուղղված ակտիվությունն է, այսինքն՝ յուրաքանչյուր գործողություն ունի իր նպատակը (չկա աննպատակ խոսքի գործողություն): Գործունեություն (գործողությունների ամբողջություն). ունի իր նպատակը, որը կոչվում է շարժառիթ:

«Խոսքի գործունեության տեսության հասկացությունը կիրառելիս կարելի է հետեւություն անել. խոսքն ունի ոչ միայն անմիջական նպատակ, այլեւ շարժառիթ, որին ձգտում է խոսքի նպատակը: Այլ մարդու լսելիս մենք ձգտում ենք հասկանալ, թե ինչի համար է նա խոսում: Եթե չհասկանանք խոսքի շարժառիթները, չենք կարող մինչեւ վերջ հասկանալ ասվածի իմաստը: Այդպիսով յուրաքանչյուր գործունեություն, այդ թվում եւ խոսքի, իրենից գործընթաց է ներկայացնում՝ ուղղորդող եւ խթանող շարժառիթով, նրանով, որի մեջ «առարկայացված է» այս կամ այն պահանջմունքը: Պահանջմունքը միշտ էլ ինչ-որ բանի պահանջ է: Մինչ իր առաջին բավարարումը պահանջը «չի ճանաչում» իր առարկան, այն պետք է հայտնաբերվի: Միայն դրանից հետո է «առարկան» ձեռք բերում իր խթանիչ ուժը, այսինքն դառնում է շարժառիթ»:

Սուբյեկտը միշտ չէ, որ գիտակցում է շարժառիթները. ավելին, հաճախ մարդու բերած շարժառիթները չեն համապատասխանում իրական շարժառիթին: Դրդապատճառների գիտակցումը երկրորդական երեւույթ է, որն առաջանում է միայն անձի եւ նրա զարգացմանը համապատասխան:

Երբ սուբյեկտը ունի նպատակ սովորաբար պատկերացնում է նաեւ դրան հասնելու միջոցները: Այդ ապրումները ներքին ազդակների, խթանիչների դերն են կատարում: Դրանցում անմիջական շարժառիթները արտահայտված չեն: Այսպիսով հաղորդակցական ռազմավարությունները, որպես մարդու գործունեության տարատեսակ, դրդապատճառի հետ ունեն խորը կապ, որը ղեկավարվում է անձի խոսքի վարքագծով, եւ բացահայտ, դիտորդական կապ՝ պահանջների ու ցա

Խոսքի ռազմավարությունը որոշում է խոսողի իմաստաբանական, ոճաբանական ու իրատեսական ընտրությունը: Այսպես. քաղաքավարության ռազմավարությունը թելադրում է սահմանափակումներ. թե ինչ իմաստաբանական բովանդակություն կարելի է արտահայտել, ինչը՝ ոչ. խոսքի ինչպիսի հնարքներն են տեղին, ինչպիսիք՝ ոչ, ինչպես նաեւ՝ թե ինչպիսի ոճաբանական ձեւակերպումներն են ընդունելի:

Կախված խոսքի մտադրության «գլոաբալությունից, ծավալից» ռազմավարությունը կարող է բնութագրել կոնկրետ նպատակներով կոնկրետ խոսակցություն (խնդրանքով դիմել, սփոփել եւ այլն) ու կարող են լինել ընդհանուր՝ ավելի համընդհանուր սոցիալական նպատակներին հասնելուն ուղղված (ստատուսի հաստատում եւ պահպանում, իշխանության արտահայտում, խմբի հետ համերաշխության հաստատում եւ այլն):

Ընդհանուր հաղորդակցական ռազմավարության դասակարգումը կախված է նրանից, թե ինչ հիմունքով է ընտրված: Ֆունկցիոնալ, գործառութային տեսակետից կարելի է առանձնացնել հիմնական (իմաստաբանական, իմացական) եւ օժանդակ ռազմավարություններ:

Հիմնական կարելի է համարել այն ռազմավարությունը, որը հաղորդակցական փոխազդեցության տվյալ փուլում հանդիսանում է առավել նշանակալի՝ շարժառիթների ու նպատակների հիերարխիայի տեսանկյունից:  Մեծ մասամբ հիմնական ռազմավարության շարքին են դասվում նրանք, որոնք ներգործությամբ անմիջականորեն կապված են հասցեատիրոջը, նրա ներաշխարհին, արժեհամակարգին, նրա վարքագծին (ֆիզիկական եւ ինտելեկտուալ):

Օժանդակ ռազմավարությունը նպաստում է երկխոսությունների փոխազդեցության արդյունավետ կազմակերպմանը, լավագույնս ազդելու հասցեատիրոջ վրա: Այսպես. ռազմավարության տեսակետից նշանակալի են հաղորդակցային իրավիճակի բոլոր բաղադրիչները՝ հեղինակը, հասցեատերը, կապի ալիքը, հաղորդակցային ենթատեքստը (հաղորդագրությունը հանդիսանում է իմացաբանական ռազմավարության առարկա): Սրա հետ կապված կարելի է ի հայտ բերել ինքնանվիրումի ռազմավարություն, կարգավիճակի եւ դերի, հուզականության մղող ռազմավարություն եւ այլն: Հաղորդակցային ռազմավարությունն էլ հենց թելադրում է խոսքի գործողության ընտրությունը, որը խոսողի կարծիքով լավագույնն է: Դիտարկված տեսակները կարելի է միավորել մեկ՝ իրատեսական ռազմավարության դասակարգում:

Երկխոսության կազմակերպման խնդիրներին համապատասխան կիրառվում են խոսակցական ռազմավարություններ, որոնք օգտագործվում են թեմայի մոնիտորինգի, նախաձեռնությունների, շփումների ընթացքում առավելագույնս հասկացված լինելու   համար:

Ռազմավարական պլանների հատուկ տեսակ է հռետորական ռազմավարությունը, որի շրջանակներում կիրառվում են հռետորական արվեստի ու տեխնիկայի տարբեր հնարքներ՝ հասցեատիրոջ վրա արդյունավետ ազդելու համար:

Այսպիսով օժանդակ տեսակներին կարելի է դասել ռազմավարության իրատեսական, երկխոսության եւ հռետորական տեսակները:

Հասարակության հետ կապերի մասնագետի համար առավել հետաքրքիրը հենց օժանդակ ռազմավարություններն են, քանի որ իմիջմեյքերի նպատակը ոչ թե պոտենցիալ ընտրողի աշխարհընկալումը փոխելն է, այլ տարբեր հնարքների հնարավոր օգտագործումը, դրանց արդյունավետությունը՝ նրա գիտակցության մեջ քաղաքական գործչի բարենպաստ իմիջի ձեւավորման ժամանակ:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: