Իմիջ. Քաղաքական գործչի վերբալ իմիջը

24 Nov

Եվ այսպես, կան խոսքով հաղորդակցվելու տաս լավագույն պատվիրաններ, որոնք նպաստում են թեթեւ ու գեղեցիկ արտահայտել մտքերը, անբռնազբոս ու ներդաշնակ վարել խոսակցությունը.

  1. Խոսել ճիշտ լեզվով, որը համապատասխանում է ընդունված լեզվական նորմերին:
  2. Նկատի ունենալ շփումների ոլորտները (գործընկերներ, կոնֆերանս, հեռուստաստուդիա եւ այլն): Անթույլատրելի է տարբեր տեղերում խոսել նույն ոճով:
  3. Խուսափել խոսքի միատեսակությունից:
  4. Շատ չխոսել: Կոնկրետ ձեւակերպել առաջարկները՝ դրանց կառուցողական բնույթը, թարմությունը մատչելի դարձնելով բոլորին:
  5. Հաղորդակցվել հասկանալի, գեղեցիկ լեզվով:
  6. Կարողանալ լսել ընդդիմադիրին: Այն քաղաքական գործիչը, որն ընդունակ չէ լսել ուրիշներին, սահմանափակ է իր հնարավորություններում, իր խոսքի իմիջի արդյունավետ աշխատանքում:
  7. Հստակ եւ ապացուցելի արտահայտել մտքերը:
  8. Շարժումները սահմանափակել:
  9. Հարգել ընդդիմադիրի կարծիքը: Ուրիշների հետ համամիտ լինելով հանդերձ ցանկալի է խոսքի գործողությունը խթանել:
  10. Ազդեցության հուզական միջոցներ օգտագործել:

Այս պահանջների պահպանումը բացառում է կաշկանդվածությունը, շփումների մեջ ստրկությունը, մարդկանց միջեւ ներդաշնակ փոխհարաբերություն է ձեւավորում, զրուցակցի մոտ բարենպաստ իմիջի տպավորություն է ստեղծում:

Հասարակության հետ կապերի մասնագետը քաղաքական գործչի իմիջի ձեւավորման ընթացքում ակտիվորեն օգտագործում է «իր շրջապատը»: Հակադիր կոնցեպտները՝ «յուրային»-«օտար», հնարավոր է դարձնում զրուցակիցների, նրա զրուցակցի եւ երրորդ դեմքի միջեւ հարաբերություն հաստատել, ցույց տալ ընտրազանգվածին քաղաքական գործչի սոցիալական դիրքորոշումը:

Հասարակության հետ կապերի մասնագետը քաղաքական գործչի բարենպաստ կերպարի ստեղծման ընթացքում աշխատում է հետեւյալ միավորներով՝ ընդգրկված քաղաքական գործչի խոսքի նկարագրի բովանդակության մեջ. հասկացություններ, որոնք կարեւորագույն խոսքերի գործածման ժամանակ է արտահայտվում, լոզունգներով, ներկայի, ապագայի ու անցյալի մոդելներով:

Հասարակության հետ կապերի մասնագետը ձգտում է նրան, որ ընտրազանգվածը գնահատի քաղաքական գործչին՝ հենվելով հետեւյալ կատեգորիաների վրա. «գիտի խոսել, պատրաստ է երկխոսության, ասում է ճշմարտությունը եւ այլն»:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: