Լրիվ զբաղվածություն կամ գործազրկության բնական մակարդակ

24 Nov

Ժամանակակից նոր դասական տեսության ներկայացուցիչները հարց են դնում՝ հնարավոր է արդյոք աշխատունակ բնակչության լրիվ զբաղվածություն: Օրինաչափ այս հարցը չես անվանի: Բարենպաստ կոնյուկտուրայի (տնտեսության մեջ կառուցվածքային փոփոխությունների արդյունքում) դեպքում առաջանում է աշխատողների որոշ մասի վերաորակավորման անհրաժեշտություն, քանի որ առանձին մասնագիտություններ պարզապես վերանում են: Մարդիկ ստիպված են ինչ-ինչ պատճառներով  փոխել բնակության վայրը: Հայտնի բարդությունները, որոնք կապված են արտադրության պրոցեսից ժամանակավորապես կտրվելու եւ դրան հետեւող փոփոխված աշխատանքային պայմաններին հարմարվելու հետ, զգում են կանայք երեխայի ծնվելուց, բանակից վերադարձող երիտասարդ անձիք եւ այլն:

Դրա հետ միաժամանակ աշխատանքի շուկայի պաշարները թույլ է տալիս համեմատաբար արագ մեծացնել զբաղվածությունը վերելքի պայմաններում, լրիվ օգտագործել արտադրական հզորությունները, օպերատիվ մեծացնել ապրանքային առաջարկները: Էքսպերտները գտնում են, որ 4-5%-ի սահմաններում գործազրկությունը կարելի է համարել տնտեսապես ընդունելի, «բնական», եւ նրա սոցիալական ապահովածությունը իրենից պրոբլեմ չի ներկայացնում: Որոշ հեղինակներ գործազրկության նորման կոչում են «բնական», եթե այն համապատասխանում է տվյալ պայմաններում զբաղվածության մակարդակին: Դա նշանակում է, որ բնական գործազրկությունը  կոշտ որոշված է աշխատուժի նկատմամբ պահանջարկով:  Եթե քաղաքագետները փորձում են զբաղվածությունը բարձրացնել իր բնական սահմաններից կոնկրետ պայմաններում, ապա առաջին պատասխանը դառնում է գների աճը:

            Մինչդեռ գործազրկության բնական մակարդակին տրվում է մեծ գործնական նշանակություն: Լրիվ զբաղվածության ժամանակ պետությանը խորհուրդ չի տրվում միջամտել տնտեսությանը եւ անհանգստանալ գործազրկության մասին:

Աշխատուժի չզբաղվածության նորմալ մակարդակ ԱՄՆ-ում համարվում է 6%-ը, Ֆրանսիայում, Գերմանիայում, Անգլիայում՝ 5%-ը, Շվեդիայում եւ Ճապոնիայում՝ 1,5-2%-ը, Կանադայում՝ 8%-ը:

…Շարունակելի…

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: