Iմիջ. PR մասնագետների դերը քաղաքական գործչի իմիջի ձեւավորման գործում

24 Nov

Իմիջմեյքերը պետք է մարդաբանի շնորհով օժտված լինի, քանի որ կոչված է մարդկանց ուսուցանել մարդասիրաբար վերաբերվել  ուրիշ մարդկանց, ինքնուրույն բացահայտել իր անձնական-գործարար ներուժը:

«Հաջողություն ունենալու համար պետք է իմիջմեյքերական տաղանդով օժտված լինել,-նկատում է Շեպելը,-քանի որ դիպչել մարդուն, ձեւավորել նրա կերպարը -գեղեցիկ է, բայց շատ պատասխանատու, իսկ դրանով կարող են զբաղվել միայն արտասովոր անձիք եւ իսկական պրոֆիները, որոնք գիտեն, թե ինչպես վեր հանեն անձի լավագույն որակները:

Անհրաժեշտ որակներ ունեցող իմիջմեյքերը կարող է արդյունավետ կատարել իր պարտականությունները, այսինքն՝ պրոֆեսիոնալ գործունեությունը, եթե պարզ պատկերացում ունենա նպատակին հասնելու միջոցների ու մեթոդների մասին:

Իմիջակիրը այն մարդն է, որի հոգեբանության մեջ իր ընկալած իմիջաձեւավորման տեղեկատվության հիման վրա ձեւավորվում է նախատիպի կերպարն ու կարծիքը, այսինքն՝ իմիջը: Իմիջակիրների խումբը կոչվում է իմիջի լսարան:

Քաղաքական իմիջի ձեւավորումը ընթացակարգ է՝ ուղղված մարդկանց մեջ իմիջի օբյեկտի որոշակի կերպարի ստեղծմանն ու այդ կերպարի որոշակի գնահատականի, այդ կերպարի մասին կարծիքի: Ձեւավորումը պետք է սկսվի իմիջի ներկա վիճակի հետազոտությունից:

Հետազոտությունը պետք է կատարվի փուլերով. իմացաբանական, կառուցվածքա-նախագծային, կազմակերպչական եւ հաղորդակցական:

Առաջին՝ իմացաբանական փուլը, որի շրջանակներում կատարվում է քաղաքականության սուբյեկտի իմիջի ձեւավորման խնդրի իրավիճակային բազմակողմանի վերլուծությունը:  Քաղաքական գործչի դրական կերպարի առաջնային բաղադրիչները հանդիսանում են սոցիալական խմբերի՝ նրա քաղաքական դերի ակտիվ ներգործության մասին պատկերացումները: Ամբողջությամբ վերցրած հենց այդ պատկերացումներն են ձեւավորում քաղաքական գործչի հաջողության մասին կարծիքը:

Երկրորդ՝ կառուցվածքա-նախագծային փուլը, ենթադրում է քաղաքական գործչի դրական իմիջի ձեւավորման որոշակի ռազմավարություն:

Փորձարարական հետազոտությունների արդյունքում ի հայտ են եկել դրական իմիջի ձեւավորման ավելի ընդհանուր ռազմավարությունները.

դրական իմիջի բովանդակային եւ կառուցվածքային տեսակետները.

  •         վարքագծի նորմեր (ստանդարտներ), որոնց պետք է ենթարկվի անձնակազմը.
  •          նպատակային սոցիալական խմբերը, որոնց համար էլ հենց ձեւավորվում է իմիջը.
  •          կայուն դրական կերպարի ձեւավորման ուղիներն ու միջոցները.
  •          հաղորդակցման սկզբունքներն ու խնդիրները, դրանց միջոցների ու մեթոդների ընտրությունը.
  •          իմիջի մասին տեղեկատվությունների էությունը.
  •          իմիջի բացասական ընկալման հաղթահարման միջոցները.
  •          մրցակիցների չեզոքացման ուղիները.
  •          չնախատեսված անբարենպաստ հանգամանքներում ճկունություն դրսեւորելը.
  •          ստացված արդյունքների վերլուծության մոտեցումները:

Երրորդ՝ կազմակերպչական փուլը, որի ընթացքում իրականացվում է ռազմավարությունը: Դրան զուգահեռ ընթանում է քաղաքականության սուբյեկտի իմիջի ձեւավորման ծրագրի մշակումն ու պլանը, որոնք ռազմավարության առանցքային բաղադրիչները (տարրերը) հարմարեցնում են իրականությանը: Ծրագրի հիմքի վրա մշակվում է գործողությունների կոնկրետ պլան: Ի տարբերություն ծրագրի, որտեղ գրանցվում են վերջնական արդյունքի հասնելու միջոցները, պլանը ավելի շատ ուղղված է վերջնական արդյունքի որոշակիացմանը:

Չորրորդ՝ հաղորդակցական փուլը կայանում է ծրագրի եւ քաղաքական գործչի իմիջի ձեւավորման պլանի իրականացման գործընթացում հոգեբանորեն գրագետ շփումների ստեղծումը: Քաղաքական համակարգում եւ ընդհանրապես հասարակության մեջ փոխհամագործակցությունը կարող է կատարվել ուղղակի եւ միջնորդավորված ձեւով. 1) իրար հետ մարդկանց անմիջական շփումներով, 2) տեղեկատվության եւ նամակների տեքստերը հաղորդակցության միջոցներով տարածելով: Յուրաքանչյուր հաղորդակցության ժամանակ կարելի է առանձնացնել լսարանը, տեղեկատվության ալիքները, հաղորդագրությունը, հեռարձակողին, ինչպես նաեւ կոնկրետ գործողությունների անմիջական իրագործումը:

Քաղաքական գործչի իմիջի ձեւավորումը, գործունեությունը եւ հարաբերությունները ենթադրում է ռազմավարական խնդիրների մշակում, տեխնոլոգիաների եւ տեխնիկայի ընտրություն, իմիջաձեւավորման ընթացքում այդ պոտենցիալի կիրառումը:

Քաղաքական իմիջի ձեւավորումը կարող է ինքնաբերաբար լինել, այսինքն՝ չնախատեսված, ինչպես նաեւ նպատակային ու նախատեսված: Որոշ հեղինակներ իմիջի ձեւավորումը դիտում են միայն որպես նպատակաուղղված գործընթաց, դրանով ժխտելով, բացի իմիջմեյքերի կամքից, հաճախորդի հնարավոր ազդեցությունը իմիջի ձեւավորման գործում: Դա կարեւոր հարց է. եթե ընդունենք, որ իմիջը կարող է ձեւավորվել միայն նպատակաուղղված գործողությամբ, այդ դեպքում չկա այն հարցի պատասխանը, թե՝ «Ինչպես է ստացվել, որ նրա մասին շատ վատ կարծիքի են, մինչդեռ այդպիսի իմիջ մենք չենք ձեւավորել»:

Այսպիսով իմիջմեյքերը կամ հասարակության հետ կապերի մասնագետը հնարավորություն ունի բոլոր փուլերում ազդել քաղաքական գործչի իմիջի նպատակաուղղված ձեւավորման խնդրի վրա, ինչպես նաեւ պատասխանատվություն է կրում դրա արդյունավետության համար:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: