Շախտյոր – Բորուսիա խաղի ռեպորտաժը

5 Feb

Հերթական մրցույթի եմ մասնակցում…

http://www.mediamax.am/am/specialprojects/shakhtar-borussia/6751/

DSC04368

Ի դեպ, ձախ կողմինը ես եմ՝ ձայնագրիչով …

Բարի երեկո, հարգելի հեռուստադիտողներ: Մի շփոթվեք, որ Չեմպիոնների լիգայի 1/8-րդ հանդիպման ուղիղ հեռարձակումը Դոնեցկի Դոնբաս-Արենա մարզադաշտից ազդարարում է ոչ թե տղամարդ մեկնաբանը, այլ երիտասարդ մարզական լրագրողուհին: Բանն այն է, որ Հայաստանից Դոնեցկ ժամանած մարզական լրագրողների ձայնալարերը խզվել են “Հենրիխ” վանկարկումներից: Իմ ձայնն էլ էր որոշ չափով տուժել, բայց ես կարողացա այն կարգի բերել անանուխի կոնֆետի օգնությամբ: Հանդիպման ուղիղ ռեպորտաժը վտանգված էր: Մեկնաբանների միակ հույսը մնացել էր անփորձ լրագրողուհին: Հիմա` մի փոքր ուշացումով, ինչի համար ներողություն եմ խնդրում, սկսեմ այս լարված հանդիպման ռեպորտաժը: Արագ ներկայացնեմ մրցող թիմերի կազմերը: Բայց կարծես դրա ժամանակը չէ: Բենդերը փոխանցում է կատարում Լևանդովսկուն: Սռնան կասեցնում է առաջխաղացումը: Վտանգավոր պահը չեզոքացված է:

Հանքափորները սկսում են կազմակերպված գրոհը: Ռակիցկին փոխանցում է կատարում Հենրիխին: Վերջինս ճեղքում է մրցակցի երկու կիսապաշտպանների միջով և գնդակն ուղարկում իր հետ համընթաց սլացող Ադրիանոյին: Վերջինս հարվածում է մրցակցի դարպասին, բայց Լանգերակն իր տեղում էր: Կայծակնային արագությամբ սկսվում է գերմանացիների հակագրոհը:

– Ապրես, քուր ջան, շատ լավ ես վարում խաղը, – հանկարծ մի երիտասարդի ձայն լսվեց կողքիս: Թե ինչպես էր հայտնվել մեկնաբանի խցիկում` չհասկացա, բայց ձեռքերով հասկացրի, որ հեռանա:

– Քուր ջան, Հայաստանից զանգեցին, ասացին, որ մի աղջիկ է խաղը վարում: Հեռախոսիդ համարը կտա՞ս:

Պատկերացնում եմ, թե ինչպես են Հայաստանում միլիոնավոր երկրպագուներ քրքջում: Հայ լրագրողները երիտասարդին քաղաքավարությամբ դուրս հրավիրեցին:
Գնդակը ստանալով դարպասապահից` Սանտանան փոխանցում է Բլաշիկովսկուն: Այստեղ նրանց լավ սկսված հակագրոհը ձախողվում է: Ընդառաջ է դուրս գալիս ավերիչ¬կիսապաշտպանի դիրքում խաղացող Մխիթարյանը: Իրեն հատուկ վայելչությամբ իրականացնելով ստեղծագործական մտահղացումը` Հենրիխը գնդակը խլում է Գյոտցեից և մի հպումով ուղարկում Ալեքսին: Վերջինս “անմշակ” գնդակն ուղարկում է մրցակցի դարպասը: Ինչ ասեմ… Ինձ հակացուցված է բղավել: Պարզապես` գոլ: Մերոնք` այսինքն շախտյորցիները և Հենրիխը, առաջ են անցնում հաշվի մեջ:
Կողքիս խցիկում աշխատում է գերմանացի մեկնաբանը: Այնքան հախուռն է նկարագրում գոլով ավարտված դրվագը, որ ոչ միայն իր խցիկն է դղրդում, այլևս` իմը: Գեղեցիկ սանրվածքս անհետացման եզրին է: Ինչևէ: Ընդմիջում:

Երկրորդ խաղակեսում գնդակը խաղարկելուց հետո այն առայժմ գերմանացիների մոտ է: Շուտով Կրիվցովը վերջ է տալիս այդ անարդարությանը: Այնքան մոլեգին է գնդակը խլում Գյոտցեից, կարծես Երկրորդ հայրենականի փաստն էր հիշել: Մոլեգնությունը գուցե երկար տևեր, եթե մրցավարը դեղին քարտ ցույց չտար: Մենամարտում վայր էր գցել “Բորուսիայի” խաղացողին:

“Բորուսիային” հաջողվեց մեկ անգամ գրավել շախտյորցիների դարպասը, բայց ավելացված ժամանակում Հենրիխը կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ: Խաղն ավարտվեց 2¬1` հօգուտ “Շախտյորի”:

Հ.Գ. Խաղից հետո ուսանողի տեսքով համակրելի Կլոպը քաշեց իր խաղացողի մարզաշապիկից ու ձեռքով նշան արեց, որ իրեն օդ նետեն: Խաղացողները շատ անտրամադիր էին, հոգնած, մի կերպ նրան վեր թռցրին, բայց լավ չերևաց, թե հետո բռնեցի՞ն…

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: