Tag Archives: սերիալ

Սերիալների ազդեցությունը

30 Mar

"Կարգին սերիալ"

Հոգեբաններն ասում են, որ արդեն միջին տարիքի մարդկանց շրջանում հոգեբանական փոփոխություններ հնարավոր չեն, բայց պատանիների ու դեռահասների զգայուն տարիքում, երբ ձևավորվում է ինքնագիտակցությունը, հրապուրիչ պայմաններում ներկայացվող «գողական աշխարհի» կերպարները կարող են այդպիսին դառնալու ցանկություն առաջացնել «Որոգայթ»: Սերիալներում պատկերվող մոդելը դառնում է գրավիչ և կրկնօրինակման առարկա դառնում անչափահասների համար, ովքեր զգայուն են ինքնագիտակցության ձևավորման տեսանկյունից:  Սերիալներում պատկերվում է ուժ, հարստություն, բարեկեցություն, լավ կյանք, որոնք համապատասխան իդեալները ձևավորող բավականին գրավիչ պատկերներ են:

Դեռահասության տարիքին հատուկ փխրունության հետ¨անքով այդ իդեալները երիտասարդների մոտ ձևավորում են ագրեսիվություն, օրինակ, նրանց համար կրկնօրինակման առարկա է դառնում գողական աշխարհը: Հետագայում երիտասարդությունը սկսում է կրկնօրինակել սերիալներում իրենց կարծիքով հրապուրիչ կերպարներին, ընդօրինակել նրանց գործողություններն ու արտաքին տեսքը: Այնտեղ պատկերվող գողական աշխարհը ներկայացնող կերպարները հանդիսատեսի որոշ հատվածի համար դարձել են կուռք: Նրանք բացասական ազդեցություն են թողնում նոր սերունդի դաստիարակության վրա:

Սա ցույց է տալիս, որ մեզանում չկա մշակութային քաղաքականության հստակ հայեցակարգ, ինչի հետևանքով ներմուծվող հակամշակութային ցանկացած իրողություն ներկայացվում է որպես դրական չափանիշ:

Հայակական սերիալ նկարելը դեռ չի նշանակում հայակական կինո նկարել: Այսօր դժվար է ասել հայկական սերիալները, գոնե, ինչ-որ չափով պահպանում են հայկական կինեմատեգրոֆիայի ավանդները: Առաջին հերթին դժվար է հայակական կոչված սերիալների լեզուն համարել հայոց: Ճիշտ է` այն հայոց լեզվի գռեհիկ ժարգոնային տարբերակն է և այդ ֆիլմերում կարող էր տեղ գտնել հատուկ ոճավորման համար, բայց ինչպես նկատում ենք` այդ լեզուն ոչ թե որոշ հերոսների բնորոշիչ լեզուն է, այլ ֆիլմը ստեղծողներն այդ լեզուն ներկայացնում են որպես մայրենիի միակ դրսևորում` ցուցաբերելով սեփական անգրագիտությունը: Բոլորին է հայտնի, որ սերիալներում մեծ տեղ են գրավում խոսքային տեսարանները, քանի որ այնդրանք նկարահանվում են ընդամենը մի քանի սենյակում, որտեղ օպերատորի աշխատանքը նվազագույնի է հասցված: Նման պարագայում ֆիլմի գործողությունները զարգանում են հիմնականում երկխոսությունների միջոցով, իսկ պատկերային լուծումները գլխավորապես բացակայում են, ինչը հեռուստադիտողին ստիպում է ավելի մեծ ուշադրություն դարձնել խոսքին:

Խոստովանենք, որ հեռուստադիտողների մեծամասնությունը երբեք չի էլ մտածում իրեն մատուցած հաղորդման դրական և բացասական ազդեցությունների մասին, իսկ մատուցողներն առաջնորդվում են մի սկզբունքով` որքան ցածր մակարդակը, այնքան բարձր վարկանիշը: Հայկական սերիալների սնկի պես աճելը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ նկարելը ծախսատար և աշխատատար չէ:

Ազգային անվտանգության տեսակետից նման ֆիլմերը կարող են ապագայում լուրջ խնդիրներ հարուցել: Սերիալները դիտելիս` ծնողները հաճույքով մասնակից են դարձնում նաև երեխաներին, այն, որ նրանց գեղագիտական ճաշակը խաթարվում է, այնքան սարսափելի չէ, որքան այլ հանգամանքներ: Երեխան հեռուստատեսությամբ տեսնում է, որ հայ աղջիկը ձգտում է ամուսնանալ միայն օտարազգի տղայի հետ, որովհետև հայ տղան լավը չէ: Նա նկատում է, որ միասեռականությունը ներկայացվում է իբրև նորմալ երևույթ: Ցավալի է նաև այն, որ այդ սերիալները ցուցադրվում են հատկապես ամենաակտիվ ժամերին` մասնավորապես 17:00- 22:00- ն:

Սերիալների նախատիպերը

15 Mar

"Որոգայթ" սերիալ

1930-ական թվականներին ԱՄՆ-ում սկսեցին հեռարձարկվել տասնհինգ րոպե տևողությամբ ռադիոներկայացումներ, որոնք հովանավորում էր օճառ արտադրող մի ընկերություն: Այդ ներկայացումները կոչվեցին «օճառային օպերաներ» և շատ շուտով վերածվեցին հեռուստաներկայացումների, այնուհետև` սերիալների: Սա սերիալի սկզբնավորման համառոտ պատմությունն է, և այն այսօրվա սերիալի հետ պահել է հիմնական ընդհանրությունը, ինչը օճառի պղպջակն է:

20-րդ դարավերջին մեր կենցաղ սկսեցին հորդել լատինամերիկյան պարզունակ ու անարվեստ սերիալները, որոնք չնայած մեծ լսարան ձևավորեցին, ինչպես զանգվածային մշակույթի ցանկացած դրսևորում, սակայն հանդիպեցին նաև սուր քննադատության, իսկ զանգվածային մշակույթը քննադատության առումով խոցելի տեղեր շատ ունի: Սակայն այդ քննադատությանը դիմակայեցին հայկական հեռուստաընկերությունների այն խոստումները, թե շուտով հանդիսատեսին կմատուցեն հայկական սերիալներ: Ինչ խոսք` հայկական սերիալները գերազանցեցին սպասելիքները, սակայն բոլորովին էլ ոչ որակական առումով, այլ զարգացան լատինամերիկյան սերիալների բացասական ազդեցությամբ:

Հայկական սերիալի ջատագովները նշում են, որ շատ շուտով կնկարահանվեն միջազգային չափանիշներին համապատասխանող սերիալներ և արդեն կան այդպիսիք: Այս դեպքում ո՞րն է «միջազգային չափանիշը»` դժվար է ասել: Շատ եմ ուզում հավատալ, որ դա «Բնակարան համար 2» սերիալը չէ:

Այսօր ասես նորաձև է դարձել հայկական սերիալների մասին խոսելը, սակայն շատերը մոռանում են, որ այդ սերիալներն իրենց համար որպես նախատիպ են ունենում լատինաամերիկյան սերիալները, իսկ այդպիսիք մեր եթերում դեռևս ցուցադրվում են: Այսօր մեր հասարակությունը երեք մասի բաժանված «պայքարում է» հայկական սերիալների դեմ` մի մասը կտրականապես մերժում է դրանք, մյուսը ոգևորված նայում, իսկ մի հատվածի համար մի¨նույնն է` կլինի այդ սերիալը, թե ոչ:

Լատինամերիկյան սերիալների մասին հաճախ չեն խոսում այն պարզ պատճառով, որ դրանք այնքան էլ երկար կյանք չունեն մեր եթերում: Տարիներ առաջ հայկական սերիալ ասվածը ֆանտաստիկայի ժանրից կլիներ, իսկ այսօր դրանք զգալիորեն առաջ են անցել և գրավել սերիալային դաշտը: Եթե նախկինում լատինամերիկյան սերիալները ներկայացնում էին դասական սիրային եռանկյունի, ապա այսօր այդ սխեման մի փոքր այլ է: «Շանթ» հեռուստաընկերությունը, որը վարկանիշային ցուցակում առաջիններից է, եթե ոչ առաջինը` այսօր ցուցադրում է  օտար արտադրության երեք սերիալ, «Արմենիան»` մեկ, իսկ Հանրայինը «ձերբազատվել է» նման էժանագին ներկայացումներից:

Ժամանակի ընթացքում այս ամենը դառնում է սովորական, իսկ «առաջադեմ հայացքների» տեր մարդիկ էլ այնպես են յուրացնում օտար «բարքերը», որ դառնում է սեփական, դրան էլ նպաստում է այն, որ լատինամերիկյան հերոսը խոսում է հայերեն: Այսօր անգամ հայկական սերիալներում տեսնում ենք ոչ հայկական բարքեր, մի դեպքում քսան տարեկան աղջիկը բացահայտում է, որ մեծացել է օտար ընտանիքում, մյուսում մանկատնային շիլաշփոթն է, իսկ երրորդում հանցագործ աշխարհն է, որը Հայաստանում այնքան էլ այդպիսին չէ:

Հետաքրքիր է, ինչ կլինի այն դեռահասի ապագան, ով դասարանում քննարկում է Ռուդոլֆի ով լինելը` գրականության կամ պատմության փոխարեն, փորձում է ապրել սերիալի հերոսի կյանքով, հագնվել նրա նման, իսկ հաճախ էլ` բողոքել ծնողի նկատողության դեմ:

Շարունակելի…